Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ
A A
Հասարակություն

Դատավորը դիմում էր գրել, ԲԴԽ-ն՝ ընդունել

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի լիազորությունները համարվել են դադարած։ 

Բարձրագույն  դատական խորհուրդը նման որոշում է կայացրել՝  հիմք   ընդունելով  դատավոր Արտակ Հենրիկի Թադևոսյանի կողմից 2021 թվականի ապրիլի 30-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով։

 Արտակ Թադևոսյանը 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: