Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտակ Բեգլարյան
A A
Հասարակություն

Բեգլարյանը որոշեց օրինակ ծառայել

Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել, այդ թվում՝  Արցախի նախագահի աշխատակազմի  ղեկավար Արտակ Բեգլարյանը։
 
«Կամավոր կերպով պատվաստվեցի «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային
ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից  ), և՛ օրինակ ծառայեմ այլոց համար»,- պատվաստվելուց հետո ասել է նա։
 
Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով: