Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM98816
A A
Հասարակություն

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել․ Ֆակտոր

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանքէ առաջադրվել ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Հակոբյանն ասել է, որ խոսքը պատերազմից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ իր հնչեցրած մտքերի մասին է, տեղեկացնում է Factor.am-ը։

 

2020թ. նոյեմբերին Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռք է բերել ՍՈւ-30 ՍՄ, ԶՈւ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել պատերազմի ընթացքում։ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունները ու հայտարարել, որ դրանք պետական գաղտնիք են պարունակում։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: