Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_8360
A A
Հասարակություն

«.հայ» տիրույթում գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն

Այս տարի մայիսի 5-ին լրանում է «․հայ» դոմենային անունների տիրույթի 5-րդ տարեդարձը, որի առթիվ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն նախատեսում է 5 միջոցառում՝ խթանելու ինչպես դոմենային անունների գրանցումը, այնպես էլ ինտերնետում հայատառ բովանդակությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում արդիական է սեփական լեզվով դոմեն ունենալը։ «․հայ»-ը մայրենի լեզվով առաջին դոմենն է։ Հայատառ դոմենի գրանցումը լավ հնարավորություն է տեղական կազմակերպություններին իրենց բիզնեսը Հայաստանում ներկայացնելու համար: Ամենամեծ առավելությունը բոլոր անունների՝ մայրենի լեզվով գործածվելու հնարավորությունն է, ինչն ավելի դյուրին է ընկալման և հեշտ հիշելու համար։

«.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականին: 2016թ. մայիսին գրանցվել է առաջին «.հայ» դոմենային անունը, որն, ի դեպ, «նախագահ.հայ»-ն է եղել։ 2021 թ-ի մայիսի տվյալներով՝ «.հայ» տիրույթում գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն: