Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+catk
A A
Սպորտ

Հայաստանի ջրացատկորդները Տոկիոյից կվերադառնան առանց օլիմպիական ուղեգրի

Հայաստանի ջրացատկորդներին չի հաջողվել 2020թ օլիմպիակա խաղերի ուղեգիր նվաճել։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։  

Տոկիոյի օլիմպիական լողավազանում անցկացվել է ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը նաև վարկանիշային է եղել: Մրցաշարին հայտավորվել են 46  երկրների 255 մարզիկ–մարզուհի:

Աշտարակացատկում մեկնարկի ելած մեր երկու պատվիրակները՝ Վարդան Բայանդուրյանը և Վլադիմիր Հարությունյանը, 46 մասնակիցների պայքարում գրավել են համապատասխանաբար 25–րդ և 40–րդ տեղերը: Օլիմպիական ուղեգիր նվաճել են առաջին 18–րդ տեղերը գրաված մարզիկները։

Սինխրոն  ցատկերում մեր երկյակը 17 զույգերի մրցավեճում գրավել է նախավերջին տեղը: Տոկիո կմեկնեն լավագույն յոթ զույգերը։