Բացել լրահոսը Փակել լրահոսը
1050986
A A
Պաշտոնական

Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիասքանչ երկրին. Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մշտապես սատարելու է Հայաստանին։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ ի պատասխան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակի, որն հղվել էր՝ ի նշան երախտագիտության Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած մեր ներդրումի ու դերակատարման:

«Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, ովքեր պայքարեցին ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց, ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»,- գրել է Քարդաշյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Էրիկ Էսրաիլյանին, Քիմ Քարդաշյանին և Շերելին Սարգսյանին։