Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix (3)
A A
Սպորտ

Ուղիղ. Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն. կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպում (տեսանյութ)

Առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում այսօր կկայանան կիսաեզրափակիչ փուլի երկրորդ մրցամարտերը:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը կհանդիպի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Շախմատիստների առաջին մրցամարտում գրանցվել է ոչ-ոքի արդյունք` 2:2:

Կողմերն այսօր կանցկացնեն արագ շախմատի չորս պարտիա: Կհաղթի նա, ով առաջինը կվաստակի 2,5 և ավելի միավոր: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն երկրորդ մրցամարտի պարտիաների ուղիղ եթերը` ստորև.