Բացել լրահոսը Փակել լրահոսը
180593760_321299326091199_4485319833645416874_n
A A
Պաշտոնական

 Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է

Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին.

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

 Ծանր - 962,

 Ծայրահեղ ծանր - 233,

 Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան: