A
A
Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 168 շահառու ընտանիք մշտական բնակարանով կապահովվի․ կառավարություն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ ուղղել ծրագրի երրորդ փուլի իրականացմանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով։
2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։ Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։