Բացել լրահոսը Փակել լրահոսը
178406332_1743528042486927_2103690411693324370_n
A A
Պաշտոնական

Վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածը

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ4+370)։
 
✅Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում նախորդ տարի վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի համայնքը միացնում է Կաթնաջուր համայնքին։
 
✅Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային աշխատանքներ‚ իրականացնում է գաբիոնային շարվածք‚ ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում‚ ջրահեռացման համակարգի վերականգնում։
 
✅Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև Կաթնաջուրի հասարակական նշանակության շինություններ՝ մանկապարտեզ և դպրոց տանող 330մ ընդհանուր երկարությամբ ուղիները։ ✅Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
 
Նշված ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարի։