Բացել լրահոսը Փակել լրահոսը
178709067_4131251133608955_7224429741751326769_n
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Գոհունակությամբ արձանագրվել է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պլանային աշխատանքը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ' ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», - ասվում է հաղորդագրությունում: