«Լես Ֆոքսիսը» հռչակվեց Հայաստանի կանանց բասկետբոլի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինVBET կանանց բասկետբոլի Հայաստանի 2020/21թթ առաջնության հաղթող է դարձել «Լես Ֆոքսիս» թիմը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Եզրափակիչ շարքի երկրորդ խաղում «Լես Ֆոքսիսը» 75։47 հաշվով առավելության հասնելով «Երևան Բասկետի» նկատմամբ, առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակել է «Հատիս» թիմը:
Հայտնի դարձան նաև առաջնության լավագույնները։ Ահա նրանք․
Լավագույն պաշտպան՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)
Լավագույն խաղարկող՝ Մերի Գրիգորյան («Լես Ֆոքսիս»)
Լավագույն թեթև հարձակվող՝ Անի Հովհաննիսյան («Հատիս»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Լուսինե Սեդրակյան («էրեբունի»)
Լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյան («Երևան Բասկետ»)
Լավագույն մարզիչ՝ Վահագն Հարությունյան («Հատիս»)
MVP-ն բաժին հասավ Աննա Օհանյանին «Լես Ֆոքսիս» ակումբից:
Մայիսին տեղի կունենա ՀՀ կանանց բասկետբոլի գավաթի խաղարկությունը: