Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը, գրում է ТАСС-ը: 

Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: