Խոսեպ Գվարդիոլան 30-րդ մրցանակն է նվաճել 12 տարում
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շարունակում է հարստացնել մրցանակների իր հավաքածուն:
Իսպանացի մասնագետը երեկ իր թիմով նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը` եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին»: Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, դա եղել է Խոսեպ Գվարդիոլայի նվաճած թվով 30-րդ մրցանակը:
Այս ցուցանիշով նա առայժմ ետ է մնում Ալեքս Ֆերգյուսոնից և Միրչա Լուչեսկուից, որոնք իրենց կարիերայի ընթացքում նվաճել են համապատասխանաբար 48 և 34 մրցանակ: Սակայն, «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզչից ընդամենը 12 տարի է պահանջվել 30 տիտղոսի համար, իսկ ահա շոտլանդացի և ռումինացի մասնագետները նման արդյունքի հասնել են 40 տարում:
Խոսեպ Գվարդիոլայի տիտղոսները.
Իսպանիայի չեմպիոն` 3
Իսպանիայի գավաթ` 2
Իսպանիայի սուպերգավաթ` 3
Գերմանիայի չեմպիոն` 3
Գերմանիայի գավաթ` 2
Անգլիայի չեմպիոն` 2
Անգլիայի գավաթ` 1
Անգլիայի լիգայի գավաթ` 4
Անգլիայի սուպերգավաթ` 2
Չեմպիոնների լիգա` 2
Եվրոպայի Սուպերգավաթ` 3
Աշխարհի ակումբային չեմպիոն` 3