Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Փյունիկին» և բարձրացավ 1-ին տեղ. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ: Արարատցիների կազմում երկու անգամ աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը: Դաշտի տերերից միակ գոլը խփեց Խոսե Բալսան:

Այս հաղթանակից հետո «Արարատը» նվաճեց 34 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան հաջորդում է «Ալաշկերտը», որը մեկ միավոր քիչ ունի, սակայն միաժամանակ մեկ խաղ պակաս է անցկացրել: «Փյունիկը» վաստակած 21 միավորով մնում է նախավերջին 8-րդ տեղում: