A
A
Մոսկվայում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Արարողությանը մասնակցեցին ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։




