Բացել լրահոսը Փակել լրահոսը
1050182
A A
Քաղաքականություն

Մենք շարունակելու ենք ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. Կիպրոսի նախագահ

Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Մենք ցավով և ակնածանքով ենք վերաբերվում նրանց զոհողություններին: Մենք պինդ կառչած ենք մեր հայ եղբայրներից, որոնք ապրում են այստեղ՝ մեր հայրենիքում: Մենք կշարունակենք ջանքերը՝ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- գրել է Կիպրոսի նախագահը: