Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշների առաջին երկու մրցակիցները թուրքեր են. Եվրոպայի առաջնություն

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներից: Հայաստանն այս առաջնությանը կմասնակցի 7 ըմբիշով:

 

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը այսօր պայքարը կսկսի 1/4 եզրափակիչից: Նրա առաջին մրցակիցը թուրք Էքրեմ Օզթյուրքն է: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչ փուլում կհանդիպի Բելառուսը ներկայացնող օսեթ ըմբիշ Սոսլան Դաուրովի հետ: 77 կգ քաշային կարգում Վարուժան Գրիգորյանին 1/8 եզրափակիչում մրցակից է բաժին հասել Թուրքիայի պատվիրակ Յունուս Էմրե Բասարը: 

 

Մեր մյուս ըմբիշները` Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ), պայքարը կսկսեն վաղը: