Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց, «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Ատալանտային»:

Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց հյուրերի ուկրաինացի հարձակվող Ռուսլան Մալինովսկին: Երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին Բրայան Կրիստանտեն վերականգնեց հավասարությունը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1:

Հավելենք, որ թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով, քանի որ մրցավարը երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացրեց նախ հյուրերի պաշտպան Ռոբին Գուսենսին, ապա տանտերերի պաշտպան Իբանեսին:

«Ռոմայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը: Նա 86-րդ րոպեին փոխարինվեց:

Այս ոչ-ոքիից հետո հռոմեական ակումբը վաստակեց 55 միավոր և մնաց նույն 7-րդ տեղում, իսկ  «Ատալանտան» ձեռք բերեց 65 միավոր և հավասարվեց 3-րդ հորիզոնականում գտնվող «Յուվենթուսին»: