Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ակցիա կառավարական ամառանոցի մոտ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հայրենիքի փրկության շարժման անդամները հավաքվել են կառավարական ամառանոցի մոտ, նրանք հայտնեցին, որ հավաքվել են ի զորակցություն Սյունիքի։

Կառավարական առանձնատան մոտ ելույթ ունեցավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Վերջինս անդրադարձավ այսօրվա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Շուռնուխում 30 տարվա մեջ առաջին անգամ նոր տուն է կառուցվում.

«Հողատուն Սյունիքի մարզպետարանում հպարտացել է, թե Շուռնուխում առաջին անգամ տուն է սարքվում և դա իր հպարտությունն է, բայց հայրենադավը չի էլ հասկանում, որ տուն են սարքում այն մարդկանց համար, որոնց տները մնացին թշնամուն, չի էլ մտածում, որ Շուռնուխում նոր տուն սարքում են այն պատճառով, որ թուրքի սահմանը հասել է Շուռնուխին, այնքան վախոտ է, որ այսօր ՀՀ մայրուղով կարողանում է երթեւեկել ռուս խաղաղապահների հսկողությամբ ու ուղեկցությամբ»,- նշեց Մանուկյանը:

Վերջինս կոչ արեց քաղաքացիներին մենակ չթողնել սյունեցիներին և հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ հանգիստ չի ունենալու հայոց հողում։ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ կառավարական ամառանոցի երկու մուտքերն էլ փակ են և հայտնի չէ, թե Սյունիքից վերադարձող Նիկոլ Փաշինյանը ինչպես է մուտք գործելու ամառանոց։ Բանախոսը նշեց, թե Նիկոլ Փաշինյանն այսօր սպառնացել է սյունեցիներին, մինչդեռ պետք է իմանա, որ սյունեցիներին կոտրել հնարավոր չէ։

Ավելի ուշ Մանուկյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը ոստիկանների օգնությամբ ամառանոցի մյուս մուտքով կարողացել է ներս մտնել, ՀՅԴ անդամը դիմեց ոստիկաններին , թե պետք է հիշեն, որ պաշտապնում են մի մարդու, ով գիշերով մտել է շուռնուխցու տուն, մինչդեռ գյուղացին չի ցանկացել նրան ընդունել։ -Ամեն օր Նիկոլ Փաշինյանը ապրելու է վախով, ամոթով, իր երեսին վերջին ճշմարտությունները լսելով,- Հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Քաղաքացիները ավարտեցին ակցիան կառավարական ամառանոցի մոտ թողնելով կոտրված հավկիթներ։ Այնուհետեւ ոստիկանների և քաղաքացիների մեջ սկսվեց քաշքշուկ, այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկաները որոշ քաղաքացիների փորձում են բերման ենթարկել։