Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Կոնկրետ մարդիկ էին` կազմակերպված խմբերով, ագրեսիվ պահվածքով». Արման Եղոյանը՝ Սյունիքի մարզ վարչապետի այցի մասին (տեսանյութ)

Վարչապետի այսօրվա այցը Սյունիք գնահատում եմ միակողմանի լուսաբանված. Սյունիքի մարզում, ինչպես բոլոր մարզերում, կան մարդիկ, ովքեր աջակցում են մեզ, կան մարդիկ, ովքեր չեն աջակցում, տարբերությունն այն է, որ Սյունիքի մարզում մեզ չաջակցողների մեծ մասը գործում է կազմակերպված խմբերով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով վարչապետի` Սյունիք կատարած այցին և այնտեղ ստեղծված լարված իրավիճակին․

«Այսօր այնտեղ կոնկրետ մարդիկ էին` կազմակերպված խմբերով, ագրեսիվ պահվածքով»,-ասում է Արման Եղոյանը։

«Ա1+»-ի հարցին, թե եթե քաղաքացիները դժգոհություններ չունենային, արդյո՞ք դուրս կգային փողոց ինչ-որ ուժերի ուղղորդմամբ,  Եղոյանն ասում է՝ դուրս կգային, որովհետև կախվածություն ունեն իրենց ուղղորդող ուժերից, ըստ նրա՝ խոսքը  կոնկրետ տնտեսական խմբերի մասին է։

Ինչ վերաբերում է առաջիկա քարոզարշավին, Եղոյանն ասում է` անսովոր իրավիճակ է, և կանխատեսում են նաև լարված քարոզարշավ․

«Ընտրարշավի ժամանակ էլ կարող են լինել նման թեժ իրավիճակներ»,-ասում է իշխանական պատգամավորն և հավելում, որ իրենց համար կանխատեսելի էր, որ Սյունիքում կարող էր նման լարվածություն առաջանալ։