Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կապանում սպասում են Նիկոլ Փաշինյանին. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում Մեղրիից, Ագարակից, որտեղ նրան մարդիկ ընդունեցին շատ լարված ու հորդորեցին հեռանալ, ուղևորվեց դեպի Կապան:

Այնտեղ նույնպես մարդիկ ճանապարհները փակել էին` թույլ չտալու Նիկոլ Փաշինյանին այցելել տեղի Բաղաբուրջ հուշահամալիր:

Մինչ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում էր, քաղաքացիները նշում էին, որ չեն ցանկանում, որ նա այցելի իրենց զոհված ազատամարտիկների ու զոհված զինվորների հուշահամալիր:

Իրենց խոսքով` կանգնելու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու հեռանա Կապանից:

Մարզպետարանի մոտ հավաքված էին նաև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու նրան ծափողջուններով էին ուղեկցել մինչև մարզպետարանի շենք:

Բակում Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ու նրան դեմ քաղաքացիները պարբերաբար վիճաբանությունների մեջ էին մտնում:

Ոստիկանները որոշ պահերի դժվարությամբ էին կարողանում իրավիճակը վերահսկել և կանխել բախումները: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է դեռևս երեկվանից, սակայն նրա այցի նպատակների մասին մինչ այժմ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա: