Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սյունիքում նման ընդունելությունից հետո,կարծում եմ, Փաշինյանը ճիշտ հետևություններ կանի․Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Բնական է, որ պատերազմից հետ սյունեցիները նման վերաբերմունք պիտի ունենային մի ղեկավարի նկատմամբ, ում գործողությունների արդյունքում զիջվել է Սյունիքի անվտանգության գոտին, ում՝ դեռևս կառավարման օրոք հստակ պատասխան չկա՝ արդյո՞ք լինելու է Մեղրիի միջանցք, թե ոչ։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ՝ Սյունիքից ընտրված անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը․

«Ալիևը երեկ ասել է՝ 101 տարի հետո մենք վերադառնում ենք մեր պատմական հողերը, այս ամենը խիստ մտահոգիչ է, առավել մտահոգիչ է, որ երկրի ղեկավարը ծածուկ, գաղտագողի, առանց որևէ մեկին զգուշացնելու հայտնվում է Սյունիքում, Մեղրիում, Կապանում։ Այս ամենը համադրելով՝ արժանապատիվ սյունեցին իր հստակ բողոքի ձայնն է բարձրացնում, ունի դրա իրավունքը և պետք է աներ»։

«Ա1+»-ի  դիատրկմանը, թե լուրեր են տարածվում, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի՝ նման ընդունելությունը կազմակերպել են ընդդիմադիր համայնքապետերն ու քաղաքապետերը, Գրիգորյանն արձագանքեց՝ շատ հեշտ է մեղավոր նշանակել, ասել՝ ամեն ինչ հրաշալի է, բայց իրականությունն այդպես չէ․ նման պնդումներ անելու համար, Գրիգորյանի խոսքով, պետք են հստակ ապացույցներ․

«Իրականությունն այն է, որ Սյունիքում կան դժգոհ մարդիկ, այո՛, սյունեցին անհանգստացած է իր ճակատագրով»։

Ինչ վերաբերում է սպասվող քարոզարշավին և հարցին , թե իշխող ուժը ինչպե՞ս է քարոզարշավ անցկացնելու Սյունիքում, Գրիգորյանն ասում է․

«Ես առհասարակ կարծում եմ, որ նման ընդունելությունից հետո Նիկոլ Փաշինյանը ճիշտ հետևություններ կանի, կհասկանա, որ, այո՛, ընտրություններում կարող են այլ խնդրներ էլ առաջանալ, ես կարծում եմ, որ վարչապետի համար Սյունիքը այն հիմնական կետն էր, որը չէր հասցրել հաղթահարել, փորձեց դա անել գաղտագողի։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Սյունիք, որ ի՞նչ ասի, Մեղրիի բնակչին գնացել է՝ ի՞նչ ասի, եթե մինչև այսօր Ալիևին հստակ արձագանք չի տվել, թե միջանցք ասելով՝ նա ի՞նչ նկատի ունի»,-նշեց Գրիգորյանը։