Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նժդեհհհ-min
A A
Քաղաքականություն Հասարակություն

Արդյոք Գարեգին Նժդեհի արձանը պետք է ապամոնտաժվի՞․ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հերքում է

Արցախում լուրեր են պտտվում այն մասին, որ մինչև մայիսի 9-ը պետք է Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժվի Արցախի Մարտունի քաղաքից։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Ներքին կարգով պտտվում է ինֆորմացիան, հիմա պետք է կանխենք, որ նման բան տեղի չունենա։ Լսել եմ և՛ մարդկանցից, և՛ պաշտոնյաներից, բայց անուններ հրապարակել չեմ կարող»,-ասաց Հովսեփյանը։

Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե արդեն մարդկանց ասել են ՝ «դե պիտի հանենք, ճար չկա»։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը․

«Նժդեհի արձանը գտնվում է Մարտունիում, արձանը հանելու խոսակցություն մեզ մոտ չկա, նման քննարկում որևէ մեկի հետ չի եղել»,-նշեց նա։

Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ մշակույթի գծով տեղակալ Գայանե Գրիգորյանը ևս «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝  պաշտոնապես նման տեղեկատվություն չկա, այդ լուրերը միայն խոսակցություններ են բնակչության շրջանում։