Բացել լրահոսը Փակել լրահոսը
176260627_786317058678598_5631568225241825934_n
A A
Հասարակություն

Ինչ տեսք կունենան մեր նոր ավտոբուսները՝ քաղաքապետը ներկայացրել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան։
Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։
CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։
 
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։
Ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։
Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն։