Բացել լրահոսը Փակել լրահոսը
175415856_3884055418379780_4564282788984448553_n
A A
Հասարակություն

Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը, հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտում է արձանագրել Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը տեղեկացնում է, որ վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։

Նշվում է, որ Ծառայությունն ահազանգել է ոստիկանություն։