Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ստեփանակերտում ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակել են 11 թիմեր՝ հանրապետության կրթօջախների ութերորդ դասարանցիների ընդգրկմամբ, յուրաքանչյուր թիմում ՝ 5 աշակերտ: Ի դեպ, միջոցառմանը մասնակցել է նաև Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի 8-րդ դասարանցիները: Խաղն անց է կացվել 4 փուլով:

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն  Զինա     Գասյանն    ասել  է, որ միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել Արցախ աշխարհի հանդեպ մեր սերը: Եվ պատահական չէ, որ հարցերի մեծամասնությունը վերաբերում էր Արցախին:
 
Ժյուրիի գնահատականներով՝ առաջին մրցանակային տեղ է գրավել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար1 հիմնական դպրոցը, 2-րդ՝ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը և երրորդ՝ մայրաքաղաքի 9-րդ դպրոցի աշակերտները: