Բացել լրահոսը Փակել լրահոսը
176037982_2861115947494961_3129379533071846148_n
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Ապրիլի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

➡️Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5704 քաղաքացու հետազոտություն, որից 728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

?Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2612 դեպք: Կատարվել է 23 159 թեստավորում:

?Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

?Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:
Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։

☎️Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը: