Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 2
A A
Սպորտ

Նարեկ Զախարյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Հայաստանի բռնցքամարտիկ Նարեկ Զախարյանը հաղթանակով մեկնարկեց Լեհաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Մեր 69 կգ քաշային մարզիկը անդրանիկ մարտում 5:0 հաշվով վստահ հաղթեց բելառուսցի Յան Կրուկովսկուն: Նրա հաջորդ մրցակիցը մոլդովացի Վլադիսլավ Գուզն է:

Նույն օրը ռինգ մտած մեր մյուս բռնցքամարտիկը` 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 2:3 հաշվով զիջեց բրազիլացի Յուրի Դոս Ռեյսին և ավարտեց ելույթները:  

 Այսօր Հայաստանից հանդես կգան 4 բռնցքամարտիկ: Առավոտյան հերթափոխում 81 կգ քաշային Հրանտ Թորոսյանը կմրցի ռուսաստանցի Վասիլի Կավերինի, իսկ գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը` էստոնացի Մարիո Էրյազովի հետ:

Երեկոյան հերթափոխում 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը կփորձի հաղթահարել ճապոնացի Յուտո Վակիտայի արգելքը, իսկ 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը ուժերը կչափի ուկրաինացի Իլյա Տոհոբիցկու հետ: