Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Այաքս». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում այսօր Հռոմի «Ռոման» իր հարկի տակ կընդունի «Այաքսին»: 

Ամստերդամում կայացած առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել իտալական ակումբը: Ի դեպ, բուքմեյքերներն այս խաղում արդեն հավատում են նիդեռլանդական ակումբի հաղթանակին:

Թիմերը հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է տանտերերի մեկնարկային կազմում:

«Ռոմա» - «Այաքս» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.