Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Ֆուտբոլի ռուսական ակումբը ԱՄՆ սահմանափակման պատճառով զրկվել է 80 տոկոս ներդրումներից

Ռուսաստանի Պետդումայի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեն դիմել է երկրի կառավարությանը՝ Գրոզնիի «Ախմատ» ֆուտբոլային ակումբին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար։ 

Ինչպես նշում է sports.ru կայքը, սա առաջին դեպքն է, որ պատգամավորները ցանկանում են պետական միջոցների հաշվին օգնեն մասնավոր մարզական կառույցին։

Պարզվում է, որ ԱՄՆ սահմանափակումների պատճառով Ռամզան Կադիրովի կողմից ֆինանսավորվող ակումբը զրկվել է ներդրումների 80 տոկոսից։ Պատճառն այն է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը արգելափակել է ոչ միայն Չեչնիայի Հանրապետության ղեկավարի, այլև նրա մերձավորների և իր հետ համագործակցող կազմակերպությունների ֆինանսական միջոցները։ Արդյունքում, տուժել է ֆուտբոլային ակումբը, քանի որ ԱՄՆ-ի հետ կապ ունեցող հովանավորները, մասնավորապես՝ ղազախական ընկերություններից մեկը, հրաժարվել են աջակցությունից։

Ռուսաստանի պատգամավորներն այժմ ուղիներ են փնտրում ֆուտբոլային ակումբին պետական մակարդակով օգնություն ցույց տալու համար, քանի որ գտնում են, որ այն ներկայացնում է մի ամբողջ Հանրապետություն, այլ ոչ թե մեկ անհատի։