Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են մարդկանց համար
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․
Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ-ում՝ հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ ՀՀ ում տարածված մողեսների տեսակները անվտանգ են մարդկանց համար։ Հանդիպում են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։
Լուսանկարում պատկերված է Ճարպիկ մողես (Lacerta agilis), որը հանդիպում է Արագածոտնի,Շիրակի,Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում։ Մարգագետնատափաստանանային, թփուտային, քարքարոտ վայրերում, հիմնականում սնվում է անողնաշարավորներով։
Կարևոր նշանակոթյուն ունեն բնության համար։ Սնվում են գյողատնտեսությանը վնաս հասցնող անողնաշար կենդանիներով։
Սողուններին սպառնացող հիմնական վտանգ են հանդիսանում անօրինական որսը և բիոտոպերի ոչնչացումը։