Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Լարված իրավիճակը Կիրանցի սահմանազատման շուրջ շարունակվում է. 13-րդ օրը (տեսանյութ)

Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ, հիմա արդեն՝ ոստիկանների կողմից:

13 օր Կիրանցի ճանապարհները փակող բողոքավոր քաղաքացիները գիշերը բերման են ենթարկել, իսկ առավոտյան , երբ կիրանցիներն ազատվեցին Իջևանի ոստիկանական բաժանմունքից, արդեն ճանապարհը անցել էր ոստիկանների վերահսկողության տակ, որոնք ևս այն փակել էին՝ սահմանազատման աշխատանքները չողջունող քաղաքացիների, հոգևորականների և լրագրողների առջև։

Լարված իրավիճակըԿիրանցի սահմանազատման շուրջ շարունակվում է, իսկ սկսվե՞լ են արդյոք ականազերծման և սահմանազատման աշխատանքները և ե՞րբ դրանք դրանք կավարտվեն՝ դեռևս հայտնի չէ։

Ամերիկայի Ձայն