Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պահանջում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը շարունակվում է փակված մնալ:

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները ներսում են, իսկ շենքը շրջապատված է ոստիկաններով։

Հարազատներին փորձում են համոզել, որ դուռը բացեն, սակայն նրանք ասում են` մինչև հստակ պատասխան չտան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ կգա Գյումրի իրենց հետ հանդիպման, դուռը չեն բացի։

Թող Փաշինյանը գա Գյումրի եւ հանդիպի իրենց հետ,-սա է պահանջը հարազատների։