Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 13-ը ապրիլի. Այս օրը բռնի ուժ կիառվեց խաղաղ ցուցարարների դեմ (տեսանյութ)

1998-ի ապրիլի 13-ին հասարակական կազմակերպությունները դժգոհում են՝ շոգն աննախադեպ է, իսկ Երեւանում ծառեր են ոչնչացվում։ Մայրաքաղաքը զրկվում է հեղեղների դեմն առնելու բնական զենքից։ Արդեն այն ժամանակ բետոնապատվում է օպերայի հրապարակի այգին։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանը չի զարմանում՝ այգիներին անհրաժեշտ են օբյեկտներ...

1999-ի ապրիլի 13-ին իշխանություններն արդեն մտածում են Սահմանադրության մեջ երկքաղաքացիության մասին դրույթ մտցնելու մասին։ Պահպանողականները եւ եւս 9 կուսակցություն դեմ են։

2000 թվականի այս օրը հայ եւ վրացի մաքսավորները ահազանգում են՝ Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ տարածքներում առանց մաքսային ստուգումների իրականացվող առեւտրաշրջանառությունը երկու երկրների պետական բյուջեները վնասում է 2,5 միլիոն դոլարով։

Վրացի մաքսավորները Հայաստան են եկել իրավիճակը փրկելու 2001-ի այս օրը արտգործնախարար Վարդան Օսկանյանը հույս ունի, որ Մինսկի խմբի համանախագահները Քիուեսթյան բանակցություններից հետո ղարաբաղյան հակամարտության լուծման այնպիսի լուծում կառաջարկեն, որը նախորդ երեքի նման չի մերժվի։

Այս եւ այլ արխիվային նյութեր՝ տեսանյութով։

Լրացուցիչ առաջարկում ենք դիտել, արխիվային տեսանյութը, թե ինչ էր կատարվել Բաղրամյան փողոցում․․․