Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuֆգֆգֆre
A A
Հասարակություն

Գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպեցին վարչապետի հետ (տեսանյութ)

44-օրյա պատերազմում գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ դուրս եկան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Նշեցին, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ։

Ծնողներից մեկը հավելեց, որ մինչև չգտնեն իրենց երեխաներին, վարչապետի հետ հանդիպումները լինելու են շարունակական։ Այս պահին էլ, մի խումբ ծնողներ, շարունակում են մնալ կառավարության շենքի մոտ։

Հիշեցնենք՝ ռազմագերիների ու անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Որոշ ժամանակ շենքի մոտ սպասելուց հետո, վարչապետն ի վերջո ընդունել է նրանց։

Մի քանի ծնողներ էլ նշեցին, որ Կառավարությունից պահանջում եմ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ պաշտոնյաներ ծնողներից են ինֆորմացիա ստանում և իրավիճակին չեն տիրապետում։

Ծնողներն ասացին, որ Կառավարության շենքում են մնալու այնքան ժամանակ, մինչև իրենց հարցերին պատասխաններ տրվեն.

«Յոթ ամիս է տանում, բերում են, բայց ոչ մի բան։ Այստեղ գնացեք, այնտեղ գնացեք, գնացեք ԴՆԹ-ների հետազոտման կենտրոն։ Ոչ մեկ ճիշտը չի ասում։ Յոթ ամիս է սպասում ենք, իրենց համար հեշտ է, իրենց երեխաներն իրենց կողքին են»,– վրդովմունք է հայտնում ծնողներից մեկը։