Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված  աղյուսակը։ 

Ըստ նոր դասակարգման Հայաստանի հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Մեր թիմի առաջիկա մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան զբաղեցնում է 62-րդ տեղը, իսկ Գերմանիան՝ 12-րդ հորիզոնականը:

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, ապա Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։