Բացել լրահոսը Փակել լրահոսը
artificial-intelligence-3382507_1920-1040x650
A A
Հասարակություն

Հրապարակվել է Թվային իրավունքները և դրանց կարևորությունը ինֆորմացիոն հասարակության համար էլեկտրոնային գիրքը

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ կազմակերպության նախաձեռնությամբ հրապարակվել է Թվային իրավունքները և դրանց կարևորությունը ինֆորմացիոն հասարակության համար էլեկտրոնային գիրքը։

Թվային տեխնոլոգիաների և հաղորդակցությունների արագընթաց զարգացման արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ նոր իրավական և հանրային քաղաքականության ոլորտներ, օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանություն, կիբերոստիկանություն, կիբերանվտանգություն և այլն։

Այս էլեկտրոնային գիրքն անդրադառնում է այդ ոլորտներից միայն մեկին, որը հաճախ անվանում են թվային իրավունքներ։ Այն կարող է հետաքրքիր և օգտակար լինել քաղաքացիական հասարակության գործունեության, քաղաքական գործիչների, պետական իշխանության մարմինների և քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման կամ այդ քաղաքականությունների մասին հանրային քննարկումներում ներգրավված անձանց և կազմակերպությունների համար։

Գիրքը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հղումով։