Բացել լրահոսը Փակել լրահոսը
6-67
A A
Հասարակություն

Ուրալում ձերբակալել են տղամարդու, որը փորձել է տանկերի մասեր ուղարկել Հայաստան․ ТАСС

Ուրալի օպերատիվ մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են տանկի կայունացուցչի պահեստամասեր Հայաստան ուղարկելու փորձը: Ինչպես գրում է ռուսական ТАСС գործակալությունը, այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել են Ուրալի մաքսային վարչության մամուլի ծառայությունից։

«Ռազմական նշանակության արտադրանքը՝ 8L026P հաճախականության 37 կայունացուցիչ և RP-5 բևեռացված 30 ռելե՝ տանկի կայունացուցիչի կառավարման բլոկի համար, ուղարկել է Հարավային Ուրալի բնակիչը (Չելյաբինսկի մարզ)՝ առաքման ծառայության միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ տղամարդը ներկել է կայունացուցիչները՝ նույնականացման համարները թաքցնելու և դրանց նոր տեսք հաղորդելու համար:

«Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եզրակացության համաձայն, առգրավված կայունացուցիչները տեղադրվում են ռազմական տեխնիկայի մեջ, ներառյալ T-72 տանկերում: Ըստ արտադրող գործարանի, այս ապրանքը պատկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրթիռահրետանային վարչության նոմենկլատուրային և արգելված է ազատ վաճառքը», – ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հավելել են, որ փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: