Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro futbol
A A
Սպորտ

Ֆուտբոլի Եվրո-2020-ը կանցկացվի հանդիսականներով

Չորս երկրներ արդեն տվել են իրենց համաձայնությունը ֆուտբոլի Եվրոպայի 2020թ եզրափակիչ փուլի խաղերը հանդիսականներով անցկացնելու համար: Դրանք են Ռուսաստանը, Դանիան, Հունգարիան և Ռումինիան:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այդ խաղերում մարզադաշտերը կարող են ընդունել ֆուտբոլասերների 25 տոկոսը: Յուրաքանչյուր երկրպագու տոմսից բացի իր մոտ պետք է ունենա նաև կորոնավիրուսի դեմ պատվաստվելու սերտիֆիկատ, հակառակ դեպքում նա տեղում կթեստավորվի, և դրական պատասխանի դեպքում կզրկվի իր տոմսից: Բացի այդ, ամեն մեկը կունենա մարզադաշտ մտնելու իր կոնկրետ ժամանակացույցը:

Նշենք, որ ֆուտբոլի 2020թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկելու է այս տարվա հունիսի 11-ին: Այն կանցկացվի 12 տարբեր երկրներում: