Բացել լրահոսը Փակել լրահոսը
Karavaruciun
A A
Հասարակություն

Շիրակի մարզի գերեւարվածների հարազատները գիշերելու են կառավարության շենքի մոտ․ Առավոտ

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեւարված 62 շիրակցիների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել: Նրանք տեսակցություն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ:

Կառավարության աշխատակազմից, սակայն ցուցարարներին փոխանցել են, որ՝ «Նիկոլ Փաշինյանը մինչեւ ապրիլի 9-ը «մեկուսացած» է՝ բազմաթիվ հանդիպումների պատճառով» եւ գերեւարվածների ծնողներին ընդունել չի կարող:

Ցուցարարների պահանջը մեկն է՝ որոշակի տեղեկություններ ստանալ իրենց հարազատների ճակատագրի մասին: Գերեւարվածների հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ պատրաստվում են գիշերն անցկացնել կառավարության շենքի մոտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով