Բացել լրահոսը Փակել լրահոսը
167893413_10221321910383000_8311887225402335837_n
A A
Պաշտոնական

Մոտ օրերս կլինի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի քանի նորություն՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Մոտ օրերս կլինի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը՝ կստեղծվի 140 բարդիներից երկշերտ հատված և 100 սոճիների խմբային տունկ։ Անցած տարի Սարալանջում ոռոգման նոր համակարգ անցկացվեց։
Սկսվել է Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով տնկած ծաղկող թփեր»։