Բացել լրահոսը Փակել լրահոսը
9b19fd079192750dc0d7e4e73cffddcf
A A
Հասարակություն

Բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա մոր և 7-ամյա դստեր դիերը. այսօր երեխայի ծննդյան օրն էր. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մ-ն  Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում և այսօր երեխայի ծննդյան օրն էր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում