Բացել լրահոսը Փակել լրահոսը
1047140
A A
Հասարակություն

Անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը

Անհայտ անձինք այսօր կոտրել են մարաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝ ձեռքը և ոտքերը /պղինձ/։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը ահազանգել է ոստիկանություն։
Հ․Գ․ Լրագորղի արձանը բացվել է 2014 թ․ «Կառլեն և Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը։ Մարմնավորում՝ ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից։