Բացել լրահոսը Փակել լրահոսը
1616571931-7551
A A
Քաղաքականություն

Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի փոխնախագահ

Ստրասբուրգում մարտի 23-24-ին անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) 40-րդ լիագումար նստաշրջանը:

Նստաշրջանի առաջին օրը Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ, Փարաքար համայնքի ավագանու անդամ Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի փոխնախագահ։

 Էմին Երիցյանը ԵԽ Կոնգրեսի գործող փոխնախագահներից էր և նախկինում այդ պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ։ Այս մասին հայտնում է Հայաստանի համայնքների միությունը ։