Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նման կերպ ճնշել Սահմանադրական դատարանին, մատ թափ տալ ՍԴ-ի վրա․ սա զարմանալի է, նույնիսկ զարհուրելի է․ Վարդևանյան (տեսանյութ)

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ 300․1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, ինչն ակնհայտ է, 300,1 հոդվածով քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դադարեցվելու է։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցի քննությունը։

Վարդևանյանը նշեց, որ Ազգային ժողովը հինգշաբթի օրը ներկայացրել է թուղթ, որտեղ չէր անդրադարձել իրենց կողմից բարձրացված հիմնավորումներին։

Փաստաբանը նաև հայտարարեց՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ ուղղակի փոխկապակցաված Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է ճնշում  գործադրել Սահմանադրական դատարանի դատավորների վրա․

«Նման կերպ ճնշել Սահմանադրական դատարանին, մատ թափ տալ ՍԴ-ի վրա․ սա զարմանալի է, նույնիսկ զարհուրելի է»։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի ներկայացրած միջնորդությանը՝ գործը քննել բանավոր ընթացակագով, Վարդևանյանն ասաց՝ միջնորդությունն ավելի քան հիմնավոր էր, ավելին՝ մի քանի օր առաջ ինքը ևս նման միջնորդություն ներկայացրել էր , իսկ արդյունքը կրկին եղել է 4 կողմ, 4 դեմ։

Ըստ փաստաբանի՝ սա հանրային հնչեղություն ունեցող գործ է, որի քննությունը պետք է անցներ բանավոր ընթացակարգով։

Վարդևանյանը պարզաբանեց՝ 300․1 հոդվածում առկա  է որոշակիության դեֆիցիտ, գործ ունենք մի հոդվածի հետ, որի ձևակերպումը հստակ և հասկանալի չէ։