Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի հետ խաղին կպատրաստվի Շվեյցարիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր առավոտյան Երևան – Ցյուրիխ չարտերային չվերթով կմեկնի Շվեյցարիա։

Խոակին Կապառոսի գլխավորած թիմը շվեյցարական Սեն Գալեն քաղաքում կսկսի 2022թ աշխարհի առաջնության ընտրական J խմբի առաջին հանդիպման նախապատրաստությունը։ Մեր թիմը մարտի 25-ին կկմրցի Լիխտենշտեյնի ընտրանու հետ, նրա իսկ դաշտում: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երեք խաղերին պատրաստվելու համար իսպանացի մասնագետը հավաքական է հրավիրել 32 ֆուտբոլիստ: