Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+vazgen olimpiakan
A A
Սպորտ

Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը նույնպես նվաճեց Տոկիո-2020-ի ուղեգիր

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում օլիմպիական երկրորդ ուղեգիրը Հայաստանի համար նվաճեց ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը:

Մեր 65 կգ քաշային մարզիկը կիսաեզրափակիչ մրցամարտում 4:2 հաշվով հաղթեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին և մտավ եզրափակիչ: Այստեղ նա ոսկե մեդալի համար կմրցի ադրբեջանցի Գաջի Ալիևի հետ, որը կլինի մեր ըմբիշի մրցակիցը նաև օլիմպիական խաղերում: