Բացել լրահոսը Փակել լրահոսը
161122021_718913802108822_3208718678940952132_n (1)
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Արսեն և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում (Արթիկ) անցկացվող ստուգման ընթացքում, հայտնաբերել են «Կուբանսկայա Դոլինա» ապրանքանիշի մեկ կիլոգրամանոց տարաներով ժամկետանց 498 տոմատի մածուկ: Այդ մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Խմբաքանակը հանվել է իրացումից, տրվել է կարգադրագիր` արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին: