A
A
Հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց կարգավիճակ տալու կարգը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց կարգավիճակ տալու կարգը և ստեղծվել է այդ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։
Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը և կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից։
Կարգով ներկայացվում են անձին մարտական գործողությունների մասնակից համարելու չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում, հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին տրամադրվում է համապատասխան կարգավիճակ։
Կարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող հետևյալ փաստաթղթերը․
Կառավարության վերը նշված որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://bit.do/fPHiG
[ԱՀ Անվտանգության խորհուրդ]